13/10/2021 16:33
Պատրիարք Կիրիլ. Միասին ապրելը հայերի և ադրբեջանցիների միակ ապագան է
Միասին ապրելը միակ ապագան է հայերի և ադրբեջանցիների համար, և երկու ժողովուրդների կրոններն ունեն խաղաղության յուրահատուկ ներուժ, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Շնորհակալություն եմ հայտնում Ամենայն հայոց պատրիարք-կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հանդիպելու և դեմ առ դեմ քննարկելու նման բարդ խնդիրները, որոնք հուզում են մեզ համար բարեկամ երկրների բնակիչներին և կրոնական համայնքներին: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, բացի համակեցությունից», - ասել է պատրիարքը: