13/10/2021 14:50
Ամերիկահայ բարերարը հայտարարում է, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները
«Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի», - սա մի հատված է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի ֆեյբուքյան գրառումից, գրում է 168.am-ը։
Հիշեցնենք՝ այս իշխանությունների նորամուտին Մայք Սարյանն անգամ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և դեռ այդ օրերին գործադիրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: