13/10/2021 19:24
Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը դատի է տվել ՊԵԿ-ին
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն դատի է տվել պետական եկամուտների կոմիտեին՝ պահանջելով, որպեսզի դատարանը Պետական եկամուտների կոմիտեի ակտը վերացնի, հայտնում է Armlur.am-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել և տուգանել է ԱԱԽ նախկին ղեկավարին պատկանող ընկերությանը, ինչի հետ ընկերությունը համամիտ չէ և դիմել է դատարան:
«Օրինաց երկրի» առաջնորդի «Հայասի» կոնյակի գործարանը առաջին անգամը չէ, որ տուգանվում է: Տարիներ առաջ Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի պահպանության կանոնները: