14/10/2021 11:37
«Հայաստանում տնտեսության վիճակի բարելավման ուղղված գործողությունները գերակշռող են». S&P Global Ratings գործակալության գնահատկանը ռազմավարական նշանակություն ունի (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե միջազգային S&P Global Ratings գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, առաջին տարին է, որ կազմակարեպությունը վարկանշել է Հայաստանին ու շնորհել է արտաժույթով ու ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշՙ դրական հեռանկարով:
«Դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավման ուղղված գործողությունները գերակշռող են ու առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման», - ասաց նա:
Տիգրան Խաչատրյանի խոսքովՙ կազմակերպությունը նշել է, որ հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումները եթե արդարաացվեն, արտաքին խոցելիությունը նվազի ու պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:
Նախարարն ասաց, թե այս վարկանիշի հիմնական առանձնահատկութունն այն է, որ Հայաստանի մասնավոր հատվածը ներկայացնող ֆինանսական կազմակերպությունները ավելի մատչելի միջազզգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել ու դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար ու հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավվել:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե վերջին տարիներին իրենք երկու անգամ եվրոբոնդերի թողարկում են իրականացրել ու երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել:
«Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կարողությանը, արդյունքում ճիշտ դուրս եկան», - ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ռեյտինգավորումն օգնում է նաև ներքին շուկայում ու նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստային նորմատիվների համար ունի արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքովՙ այս իրադարձությունը ռազմավարական նշանակություն ունի:
«Սա իրադարձություն է, որը նպաստում է թե ներքին, թե արտաքին կապիտալի շուկայի ներքին ձևավորրմանը, սա շատ կարևոր է մեզ համար», - ասաց Գրիգորյանը:
Վարչապետը նշեց, թե պետք է մասնավոր հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատել, որ ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա:
«Սա կմեծացնի վարկերի մատչելիությունը, որովհետև բանկերն էլ ստիպված կլինեն, եթե շուկայում կա այլընտրանք, ուղղակի տոկոսադրույքային քաղաքականության ավելի ճկուն քաղաքականություն վարեն, ինչը նոր արյուն կարող է ներարկել մեր տնտեսության մեջ», - ասաց Փաշինյանը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ասաց, թե այս վարկանիշի ստացումը նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսը:
«Այս առումով, կարծում եմ, պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլն արել է, երևի պետք է հորդորել մասնավոր ընկերություններին, որ բաց, թափանցիկ ու հաշվետվողական լինեն, որ կարողանան ներգարվեն միջոցներ ու ծավալեն իրենց գործունեությունը», - ասաց ԿԲ նախագահը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեցՙ կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշավորվել:
«Մենք պետք է խնդիր դնենք մեր առաջ, որ 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որ ի հայտ գան նման ընկերություններ», - ասաց վարչապետը: