14/10/2021 10:49
Հայաստանի շահերից է բխում սերտ և բարիադրացիական հարաբերություններ ունենալ Իրանի հետ. Արմեն Գրիգորյան
Հայաստանի շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ Իրանի հետ, իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր պնդումները, թե Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն, իրականությանը չեն համապատասխանում:
«Մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը», - ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը:
«Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։