14/10/2021 13:27
Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար. ՀԱՊԿ
Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը:
Նրա խոսքով՝ չնայած 2021 թվականի մայիսից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում: