14/10/2021 13:18
Գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել ոստիկանների բռնությունը պատկերած տեսակադրերը
ՀՀ գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել ոստիկանների բռնությունը պատկերած տեսակադրերը։
«Այն ուղարկվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով», - տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Մանրամասներն՝ այստեղ։