14/10/2021 11:01
Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցքի մասին բանակցություններից դուրս են։ Այդ մասին իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին», - նշել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմից ուժի ցուցադրությանն, ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
«Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս», - նշել է Գրիգորյանը։