14/10/2021 12:55
Պետբյուջեի եկամուտը 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ է
«2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ», - կառավարության նիստից հետո, ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։
«Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել», - ասաց Ռուստամ Բադասյանը։