14/10/2021 10:10
«Փաստ». Բյուջեի եկամուտներն իրականում չեն հավաքագրվում
«Փաստ» թերթը գրում է.
«Մասնագետները պարբերաբար ահազանգում են, որ կառավարությունը մի կողմից կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարել է, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ է ունենում բյուջեի ընթացիկ ծախսերն ապահովելու համար: Ավելին, կարծիքիներ կան, որ առաջիկայում կառավարությունը դժվարություններ է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական:
Այս «ճեղքվածքները» փակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անընդհատ մեծացնում է արտաքին պարտքը: Արդյունքում, ըստ տնտեսագետների, գրեթե զրոյական 2020 թվականի համեմատ իրականում չնչին տնտեսական աճի սկզբունքն ու էությունը և, ընդհանրապես, ամբողջ տնտեսությունը կառուցված ու հիմնված է պետական պարտքի ներգրավման տրամաբանության վրա:
Մեր տեղեկություններով, խնդիրներն առաջիկայում ոչ միայն չեն նվազելու, այլև ավելանալու են: Բանն այն է, որ չնայած պաշտոնական տեղեկատվությանը, բյուջեի եկամուտներն իրականում չեն հավաքագրվում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, որպեսզի բյուջետային «կրախի» առջև չկանգնեն, Փաշինյանի դեմ բունտ չհասունանա, և նա կարողանա հանգիստ լուծել կոմունիկացիաների բացման, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իշխանություններն անհայտ աղբյուրներից փող են ներարկում բյուջե։ Թե որտեղից են այդ գումարները, պարզ չէ, թեպետ նույնիսկ իշխանության կուլիսներում են տարակուսած այդ «ներարկումներից»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում