14/10/2021 17:02
Բալահովիտ համայնքում կառուցվում է դեղերի արտադրության նոր գործարան
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումներն ընկերություն օգտագործելու է առողջապահության ոլորտում։
Ծրագրի շրջանակում դեղերի արտադրության համար նախատեսվում է ստեղծել նոր արտադրական տարածքներ։ Ներկայումս ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում կառուցվում է նոր գործարան։ Արդեն իսկ իրականացվել է 1.6 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.5 մլրդ դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։
Արդյունքում կստեղծվի 48 նոր աշխատատեղ` մինչև 212,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 599 մլն դրամ։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։