14/10/2021 12:48
Հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունից հետո 3 տարեկան երեխային ցնցումների մեջ տեղափոխել են հիվանդանոց (Տեսանյութեր)
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնել են, որ ներքին անվտանգության վարչությունում ծառայական քննություն է նշանակվել:
Իրավաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ, եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում: