14/10/2021 10:05
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգի ներկայացուցիչները կեղծ փաստաթուղթ տվողների «որս» են սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօրվանից սկսած՝ աշխատողները կամ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կամ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։ Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել, ձերբակալել և կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատվաստման ընթացքին և պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում։
Եվ, ահա, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աննախադեպ օպերացիա են սկսել. երեկ անակնկալ մուտք են գործել բժշկական հաստատություններ, հատկապես՝ մարզային։ Նրանց նպատակը կեղծ թղթեր տրամադրողներին գտնելն է։ Երեկվա դրությամբ 3 անձ ձերբակալվել է Երևանում, 3 անձ՝ Շիրակի մարզում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում