14/10/2021 21:54
Ադրբեջանի հայտարարությունը, որ, իբր, ՊԲ-ի կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
«Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», - ասված է հաղորդագրության մեջ։