15/10/2021 14:21
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
Տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման գործում առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց:
«Սա զուտ մարդասիրական հարց է, և մենք հույս ունենք, որ այդ խնդիրը շատ արագ կկարգավորվի առանց նախապայմանների: Այս համատեքստում ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի թիկունքում», - ասել է Փաշինյանը:
«Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» վրա։ Այնտեղ այցելուները կարող են «հիանալ» մանեկեններով, որոնք պատկերում են գերված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ հրապարակում են իրենց սելֆիները սոցիալական ցանցերում», - ասել է ՀՀ վարչապետը: