15/10/2021 13:53
Ռուս ուղղափառ Եկեղեցին թեմ է հիմնել Հայաստանի տարածքում
Ռուս Ուղղափառ եկեղեցու սինոդը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ համաձայնությունից հետո, որոշել է թեմ ստեղծել Հայաստանի տարածքում, հայտարարել է Սինոդի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
«2021 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությունում կազմավորել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանահայոց թեմը», - գրել է Լեգոյդան իր տելեգրամ-ալիքում։
Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի որոշմամբ՝ Երևանահայոց թեմի ղեկավար է նշանակվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին։