15/10/2021 20:10
Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և դիրիժոր Անտոն Շաբուրովը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի շրջանակներում
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Վերջինս 2014թ. հեղինակավոր Բրեմենի եվրոպական երաժշտական մրցույթի, 2015թ. Իսպանիայում անցկացված «José Iturbi» և 2013թ. Հասթինգսում (Անգլիա) կայացած միջազգային մրցույթների հաղթող Է։
Ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգի ժամանակներից» սյուիտը, Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Դիրիժոր՝ Անտոն Շաբուրով։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։