15/10/2021 14:11
Տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանը հույս ունի մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների. Փաշինյան
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում Երևանն աշխատում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ երկաթուղային և ճանապարհային կապ Հայաստանի տարածքով», - ասաց Փաշինյանը: