16/10/2021 09:45
«Հրապարակ». Մակունցի և Ամերիկայի հայ իրավաբանների ասոցացիայի անդամների հանդիպմանը անգամ խորհրդի նախագահը ներկա չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեև կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:
Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան և թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: