16/10/2021 10:00
Իշխանությունները պարզ ասում են՝ Արցախի թեման իրենց համար փակված է. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության համար Արցախի թեման փակված է:
«Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են։ Սա ոչ վրիպակ է, ոչ էլ լեզվի անհաջող սայթաքում. պարզ ասում են, որ Արցախի թեման իրենց համար փակված է»,-հայտարարել է պատգամավորը:
Նա ընդգծել է՝ միայն մարդկանց զայրույթը մարելու համար Արցախում սոցիալական ուղղությամբ ներարկումներ են անում, այն էլ, որովհետև դա չանելը կարող է վտանգել իրենց իշխանությունը։
«Իմաստ չունի իրենց հակառակը համոզել, որովհետև իրենք ոչ թե հասկացողության խնդիր ունեն, այլ արժեքային, լեզվամտածողության, ցանկության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: