16/10/2021 11:08
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք. մահացել է 42 մարդ
Հոկտեմբերի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է: