18/10/2021 15:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակության հետ:
Հասանովը Կոլոմինային պատմել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվող աշխատանքների, սահմանին տիրող իրավիճակի մասին:
Կոլոմինան հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը: