18/10/2021 16:46
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆենը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։
Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» ջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Կոնրադ վան Ալֆենը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ նախագահ Կոնստանտին Իշխանով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։