19/10/2021 15:28
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում
Շաբաթասկզբի ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում:
Արդյունքում կազմվել է 15 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու, ախտահանության մատյանները պատշաճ չվարելու հիմքով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։