19/10/2021 18:35
Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում, որտեղ նախկինում տեղակայված է եղել մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը, տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն․ Փարսյան (Տեսանյութ)
Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում, որը տեղացիներն անվանում են Փելա սար և որտեղ նախկինում տեղակայված է եղել մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը, տեղի է ունեցել իրավիճակի նոր փոփոխություն, «Zangezur TV»-ի հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և ներկայացրել իրավիճակը։
Նա նշել է՝ դեկտեմբերի 18-ից, անվտանգության գոտիները զիջելուց հետո, այդ հատվածում, որը կոչում են նաև «Լոկատոր», տեղակայված են ադրբեջանական և հայկական սահմանապահ զորքերը։ «Լոկատոր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից:
Մանրամասները՝ տեսանյութում