19/10/2021 10:10
Մհեր Գրիգորյանը գործուղվում է Մոսկվա
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում կլինի հոկտեմբերի 20-21-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Մհեր Գրիգորյանի հետ միասին՝ ՌԴ են մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։