19/10/2021 14:15
Բանակում պատվաստման ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Զինված ուժերում պատվաստումների վերաբերյալ։
«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։