20/10/2021 11:23
Facebook-ը մտադիր է փոխել անվանումը
Facebook-ը մտադիր է փոխել անվանումը, այդ մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ, հայտնում է Verge ամսագիրը՝ հղում անելով աղբյուրին:
«Հաջորդ շաբաթ Facebook-ը նախատեսում է փոխել իր անունը` արտացոլելու իր ուղղվածությունը դեպի մետատիեզերք կամ «մետավերս» կառուցելու վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Metaverse»-ը, ըստ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի, մեծ հնարավորություններ կտրամադրի ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց, նաև նրանց, ովքեր ցանկանում են ապրել և աշխատել քաղաքի կենտրոնից հեռու, ինչպես նաև նրանց համար, ովքեր ապրում են այն տարածքներում, որտեղ հասանելի չեն կամ սահմանափակ են կրթության կամ հանգստի օբյեկտները:
Օգոստոսին Facebook-ը ներկայացրել էր Horizon Workrooms վիրտուալ գրասենյակները, որոնց հնարավոր է միանալ օնլայն կամ օգտագործել Oculus VR սարքերը։
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թվականին։