20/10/2021 20:55
Հենրիկ Սահակյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ
51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը Բուդվայում (Չեռնոգորիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկ քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք Չինար Մեհմեթանին։
Մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին: Սահակյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Տպավորիչ հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը՝ 4։1 հաշվով առավելության հասնելով իսպանացի բռնցքամարտիկի նկատմամբ:
Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը` առավելության հասնելով ալբանացի Ջեմի Ալմուչայի նկատմամբ: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը մեկ քառորդ եզրափակիչում հաղթանակ է տոնել և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: