20/10/2021 12:40
Կորոնավիրուսով հիվանդության մահաբերությունը բարձրանալու է. բավականին ողբալի իրադարձությունների առաջ ենք կանգնած. բժիշկ
Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի վարակի բավականին բարձր փոխացնման փուլում, այսօր հայտարարեց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։
Մասնագետի խոսքով՝ այս իրավիճակը շատ մտահոգիչ է։ Նա հիշեցրեց Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման իր հերթին։
«Արդեն, եթե հոսպիտալացման սպասող մարդ կա, դա նշանակում է, որ ունենք դեֆոլտային վիճակ։ Սա կարող է բերել տնային մահերի քանակի բարձրացման, քանի որ դելտա շտամը բավական ագրեսիվ է», - նշեց Բադալյանը։
Բժիշկն ընդգծեց՝ հիվանդության մահաբերությունը բարձրանալու է. «Բավականին ողբալի իրադարձությունների առաջ ենք կանգնած»։
Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք, մահացել է 31 մարդ: