21/10/2021 11:14
Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է Փաշինյանի հրամանագրում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ այս պաշտոնում նշանակվել է Արշակ Ասլանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ», - ասված է Փաշինյանի հրամանագրում: