21/10/2021 10:21
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին։
«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր», - ասված է Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել էին երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։