21/10/2021 22:30
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Ռուսաստանի, քարտերը գտնվում են Ռուսաստանի Գլխավոր շտաբում. Պուտին
Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդրի լուծման գործում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության», - ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ:
«Այստեղ մեզ, թերեւս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Կան շատ պարզ և պրագմատիկ բաներ ՝ այո, քանի որ քարտեզները գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էին անցնում միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային ժամանակաշրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այդպես, որպեսզի դա լինի ճանաչելի, ձեռնտու երկու կողմերին էլ», - նշել է նա։