21/10/2021 23:03
Գլխավորը ոչ թե Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելն է, այլ` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կառուցելը. Պուտին
Մոսկվան, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման բազմակողմ տարբերակ, , մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Սոչիում «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք աշխատում ենք դրա վրա, այդ թվում նաև մեր գործընկերների հետ։ Կարևոր է հասնել հիմնական նպատակին` անվտանգության իրավիճակին և ապագա հարաբերությունների բարելավմանը: Առայժմ բոլոր նպատակները, որոնք սահմանել ենք, ընդհանուր առմամբ, կարողացել ենք ապահովել, տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության կետով նախատեսում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետի հնարավոր երկարաձգում։
«Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչպես կառուցել հարաբերությունները երկու երկրների միջև, սա ամենակարևորն է, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել», - ընդգծել է ՌԴ նախագահը: