23/10/2021 12:07
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում. սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։
Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու․ Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։