25/10/2021 11:43
Տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը. Արցախի ստեղծագործական դպրոցներին կհանձնվեն երաժշտական գործիքներ
Հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Ավարտին կկայանա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը` նվիրելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:
Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին, Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:
Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր: Նախաձեռնության հեղինակը Moscow Classic Ensemble-ի և համույթի տնօրեն Մարիա Քալաշյանն էր:
Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն և ընտրվել էր երկու դպրոց ՝ Երաժշտական ակադեմիական և Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնց ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:
Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները:
«Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:
Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն` տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով: Համերգի մուտքն անվճար է:
Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ և ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:
Moscow Classic Ensemble ուրախ է իր ներդրումն ունենալ երկու երկրների ստեղծագործական երկխոսության գործում: