25/10/2021 10:52
2022 թվականին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 345 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թվականի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ, «Բյուջե 2022»-ի նախագծի նախնական քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը», - ասաց վարչապետը։