25/10/2021 10:59
2022-ին նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ. Վարչապետ
2022 թվականի համար նախատեսնում ենք 7 տոկոս տնտեսական աճ. չնայած այն բանի, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի համար արված բոլոր կանխատեսումները, խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ։ Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ 2022 թվականի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 17 տոկոսով։
Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթության վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մասնակցում է «Բյուջե 2022» - ի նախագծի նախնական քննարկումներին։