26/10/2021 18:12
Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
Վերջին 10-ը օրում Կոնվերս Բանկը արժեկտրոնների երկու վճարում է իրականացրել:
Հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն ՀՀ դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն ՀՀ դրամի չափով:
Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:
Նշված ծածկագրերով պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է 2019թ: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում։