26/10/2021 09:46
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի համար ՄԻՊ-ի ամենացանկալի թեկնածուն Դանիել Իոաննիսյանն է
«Փաստ» թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարան ներկայացնել։
<Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կա երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսական», որոնց ծառայություններից այս երեք տարում իշխանությունները հաճախ են օգտվել:
Զուգահեռաբար, անցյալ շաբաթվա վերջին տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի թեկնածուն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն է», - գրել է թերթը: