27/10/2021 11:19
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք, մահացել է 45 մարդ
Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած, 6151-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 032 310 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 13 696 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք: Ունենք 714 առողջացած, 39 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է: