27/10/2021 19:23
Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ (Տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Ոստիկանության ծառայողները բացի դիմակներ բաժանելուց,շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։
Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։