28/10/2021 22:49
Facebook-ը կկոչվի Meta. Ընկերությունը կկենտրոնանա վիրտուալ իրականության վրա
Facebook-ը փոխում է իր անվանումը, այն կկոչվի Meta, ասել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta», - ասել է Ցուկերբերգը։
«Meta բառը գալիս է հունարեն «հետո» բառից: Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ կարելի է էլի ինչ-որ բան կառուցել», - նշել է նա։
Ցուկերբերգի խոսքով, ընկերությունը կենտրոնանալու է մետատիեզերքի վրա, իրական կյանքը համադրվելու է վիրտուալ իրականության հետ, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։