28/10/2021 09:31
«Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը
Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է:
Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում»։