28/10/2021 10:39
Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ. Աշխատակազմ
Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ, ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած պարզաբանման մեջ, որը վերաբերում է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակմանը:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ։