28/10/2021 11:34
Պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար 6 հոգի կալանավորված է. Վարչապետ
Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի բուժաշխատող կա, որ քրեական գործերով որպես մեղադրայլ է ներգրավված, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վեց հոգի կալանավորված է, որոնք պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տվել:
«Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութ ենք ձեռք բերում, իսկ նրանք այդ թուղթը տալիս են, իսկ պատվաստանյութը փչացնում են, սրվակը՝ դատարկում, - ասաց Փաշինյանը: