28/10/2021 12:58
Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. Նախարար
Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հաշվի առնելով «Դելտա» շտամի ագրեսիվությունը, դրա ծանր ընթացքի առկայությունը՝ կարելի է ասել, որ մեր բժիշկների մասնագիտական բարձր որակների և անտրտունջ աշխատանքի արդյունքում մահացության տոկոսային առումով աճ չունենք», - ասաց նախարարը։