28/10/2021 10:13
ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է. Հովհաննիսյան
ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Վերլուծելով առաջիկայում պատվաստվելու համար հերթագրվածների թիվը՝ ԵՊՀ-ն ավելացնելու է ևս մեկ կայան։ Վերջին օրերի պատվաստումների ակտիվությունը վկայում է, որ առաջիկայում ունենալու ենք պատկառելի արդյունքներ։ Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված», - գրել է նա: