Կամո Աթայան. Կրթությունն արտակարգ իրավիճակի պայմաններում. հիմնախնդիրներ, մոտեցումներ և լուծումներ

28/10/2021 18:00

Կամո Աթայան. Կրթությունն արտակարգ իրավիճակի պայմաններում. հիմնախնդիրներ, մոտեցումներ և լուծումներ


Երբ 2020թ. մարտի 14-ին դադարեցվեցին պարապմունքները ուսումնական հաստատություններում, ու սկսվեց հնարավոր միջոցներով հեռավար կրթության իրականացումը, սկսեցի այս հոդվածի վրա աշխատել և նույնիսկ նման բովանդակությամբ նամակով դիմեցի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի տնօրենին։

Քանզի խնդիրը դեռ հրատապ է, այն ուշացումով ներկայացնում եմ ընթերցողին.

«Քաղաքակրթությունը բազմիցս հայտնվել է ու դեռ կարող է հայտնվել արտակարգ դրության վիճակում: Դիտարկումները ցույց են տալիս, որ արտակարգ իրավիճակները կարող են լինել լոկալ, տարածաշրջանային ու համաշխարհային բնույթի: Նման իրավիճակները կարող են առաջանալ ինչպես բնական, այնպես էլ մարդածին պատճառներով:

Անկասկած, մեր ժամանակներում հստակ տարբերակում դնելով բնական ու մարդածին աղետների միջև, միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ դրանք բավականին սերտ ու հաճախ դեռևս գիտության համար անտեսանելի կապերով կապված են: Բավական է, օրինակ, նշել շրջակա բնական միջավայրի աղտոտման հիմնախնդրի մասին, որից ածանցվում և առաջանում են բազմաթիվ ու բազմաբնույթ աղետներ, հիվանդություններ, համաճարակներ և այլն:

Մեզ հետաքրքրում է արտակարգ դրության և իրավիճակի պայմաններում սովորողների կրթության կազմակերպման հիմնախնդիրը, որը հնարավորինս կհամապատասխանի մանկավարժական գիտության ու պրակտիկայի առաջադրած պահանջներին, մոտեցումներին ու տեխնիկատեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններին:

Արտակարգ իրավիճակ ասելով՝ պետք է հասկանալ որևէ տարածքում վթարի, աղետի, համաճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը, որը հանգեցնում է նյութական բարիքների ոչնչացմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, սպառնում է քաղաքակրթության կյանքին՝ բառի անմիջական և ածանցյալ իմաստներով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտակարգ իրավիճակներում մարդկանց մոտ առաջանում է ռեակտիվ, ոչ ադեկվատ վարք: Նման իրավիճակներում առաջացած սթրեսի պատճառները բաժանվում են երկու խմբի՝ կապված մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ոչնչացման վտանգի հետ, կապված տեղեկատվության բացակայության հետ:

«Մանկավարժությունն արտակարգ դրության պայմաններում» եզրույթը մանկավարժական գիտությունների համակարգում և ընդհանրապես գրականության մեջ, բացակայում է: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ այդպիսի իրավիճակներում նույնիսկ չեն էլ մտածել կրթության կազմակերպման մասին, կամ էլ հնարավորության ու ցանկության դեպքում այն կրել է խիստ անհատական բնույթ, ու կարիք չի զգացվել նման համակարգված ու գիտականորեն հիմնավորված ուղղության ասպարեզ գալուն: 

Այստեղ չպետք է մոռանալ նաև մի կարևոր հանգամանքի՝ արտակարգ իրավիճակի և դրանով պայմանավորված՝ արտակարգ դրության տևողության մասին: Բնականաբար, եթե նման իրավիճակները կարճ են տևում, ապա, ի թիվս այլ հաստատությունների, փակվում են նաև կրթական հաստատությունները, հաստատվում է հարկադիր արձակուրդային շրջան, ու միայն դրա ավարտից հետո ուսումնական հաստատությունները տարբեր ձևերով՝ լրացուցիչ ուսումնական պարապմունքներով, «խտացված ուսուցման» կազմակերպմամբ ու տվյալ իրավիճակին հարիր այլ եղանակներով հաղթահարում են կուտակված ուսումնական արգելքներն ու դժվարությունները:

Սկսած 20-րդ դարի սկզբներից, երբ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ ստեղծվեցին նաև ռադիոն, հեռուստատեսությունը, հաջորդիվ՝ նաև ավելի կատարելագործված միջոցներ, նման իրավիճակներում (և ոչ միայն) ինչ- որ չափով հնարավորություններ էին ստեղծվում հեռավար, հիմնականում՝ առանց հետադարձ կապի, կազմակերպել պասիվ ուսուցում, որը միայն ուսումնական տեղեկատվությունը հաղորդողից հասցնում էր սովորողներին: 

Գիտատեխնիկատեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ հիմնական զարգացումները բոլոր ժամանակներում կատարել են նաև ուսումնանպաստ գործառույթներ, այսինքն, դրանց աշխատանքի սկզբունքներին համապատասխան պատրաստվել են ուսուցման հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ակտիվորեն ու նպատակային սկսել են կիրառվել ինչպես հանրակրթության , այնպես էլ ԲՈՒՀ-ական կրթության ոլորտներում:

Համացանցի ի հայտ գալով՝ կրթության համակարգը ստացավ ևս մեկ կատարելագործված միջոց, որն արագ մտավ նաև կրթական բոլոր աստիճաններ ու արդեն իսկ այնտեղ իր ուրույն տեղն ունեցող համակարգչային միջոցներին ինտեգրվելով՝ դարձավ ուսուցման այնպիսի համալիր միջոց, որն ի վիճակի է կատարելու քաղաքակրթության պատմության ընթացքում ստեղծված բոլոր ուսուցման տեխնիկական միջոցների գործառույթները:

Այն միաժամանակ հնարավորություն տվեց կազմակերպելու հեռավար ուսուցում, որը կարող է լինել նաև ակտիվ ու ինտերակտիվ: Այսինքն, ստեղծվեց հնարավորություն՝ աշխարհի տարբեր մասերում գտնվող սովորողների միաժամանակյա ուսուցման կազմակերպման համար:

Մանկավարժությունը, որպես գիտություն, պետք է կարողանա գիտականորեն հիմնավորել արտակարգ դրության պայմաններում կրթության կազմակերպման հնարավորությունը, մոտեցումներն ու օրինաչափությունները: Սովորողների ուսուցման, դաստիարակության և զարգացման, ինչպես նաև նրանց հոգեբանական հարմարեցման հարցերը մանկավարժական հատուկ ուղղության հիմնական հարցերն են, որոնք պետք է լուծվեն արտակարգ իրավիճակներում կազմակերպված կրթությամբ:

Մասնավորապես այն, ինչ ներկայումս պարուրել է քաղաքակրթությանը՝ «Թագավարակ»` Քովիդ-19 (Covid-19) անվամբ, արդեն մի քանի ամիս շարունակվում է ու, կարելի է ասել, որ մոլորակի բոլոր պետություններն իրենց տարածքներում հայտարարել են արտակարգ դրություն (բացառությամբ մի քանի պետությունների), իսկ մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց պանդեմիայի՝ համավարակի մասին:

Բանն այն է, որ դեռևս այս տարվա սկզբից, պայմանավորված համավարակով, պետությունների կրթության համակարգերն աշխատել են ընդհատումներով, իսկ մարտի կեսերից աշխարհում կրթությունն ընթանում էր հիմնականում հեռավար ձևով: Նման ձևով կազմակերպվեցին քննաշրջանները, նման ձևով են իրականանում սովորողների տարեկան և ավարտական քննությունները: Թեթևացված տարբերակով՝ միայն մի քննությամբ, կամ ավելի դյուրին եղանակով կազմակերպվեցին նաև ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունները:

ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի տնօրեն Հենրիետա Ֆորը նշում է (15.07.2020թ.), որ 2020 թ. ապրիլից աշխարհի 194 երկրներում պանդեմիայի պատճառով 1,6 միլիարդ երեխա դուրս է մնացել կրթությունից: Նկատենք, որ այդ թիվը մոլորակի սովորողների գրեթե 90 տոկոսն է կազմում: Արդեն հուլիսի կեսերին մոլորակի 144 պետությունների շուրջ 1 միլիարդ դպրոցական դեռևս չի հաճախում դպրոց, ու պատճառն ամառային արձակուրդները չեն, այդ երեխաների կրթության գործընթացն ընդհատված է համաճարակի պատճառով:

Այդ ժամանակահատվածում աշխարհի պետությունների կրթության համակարգերը հիմնականում աշխատել են հեռավար, այսինքն, սովորողների կրթության պրոցեսը չի ընդհատվել: Չի գործել իրական դաս-դասարանային համակարգը, սակայն գործել է յուրահատուկ վիրտուալ դաս-դասարանային համակարգ, որի գործարկման հնարավորությունը տվել է գիտատեխնիկատեխնոլոգիական այն հզոր առաջընթացը, որն անցած դարի կեսերից ծավալվել էր մոլորակում։

Պետք է փաստել, որ ոչ մի հիմք չունենք պնդելու, որ հեռավար ուսուցման կիրառմամբ ապահովվել է ուսուցման գործընթացի բարձր արդյունավետությունն ու հաջողությամբ լուծվել են սովորողների կրթության, դաստիարակության և զարգացման խնդիրները: Կարծում ենք՝ համակողմանի վերլուծություններից, գիտական մշակումներից հետո անհրաժեշտաբար կծավալվի (կամ կշարունակվի ավելի մեծ թափով) ինֆորմատացման հենքի վրա ինքնատիպ ուսուցման տեսություն՝ դիդակտիկա կառուցելու գործընթացը, որի հիմնական դրույթների կիրառման շնորհիվ հիմնովին կբարեփոխվեն բոլոր առարկայական մեթոդիկաներն ու ստեղծված նոր առարկայական բովանդակային հատվածը` իր ուսումնատեղեկատվական միջավայրով, ըստ անհրաժեշտության ի սպաս կդրվի հեռավար կրթության բովանդակային կատարելագործմանն ու նրա արդյունավետության բարձրացմանը:

Դա նշանակում է մանկավարժական գիտության համակարգում նոր գիտական ու խիստ կիրառական ուղղության հիմնադրում, որի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունի և կունենա անընդհատ փոփոխվող արտաքին պայմանները, որոնց մարդը պետք է սովորի դիմակայել, հաղթահարել և իր հետագա կյանքը՝ նաև երեխաների կրթությունը նոր ու փոփոխվող իրավիճակներում կազմակերպել:

Անհրաժեշտ է նշել, որ համավարակի սկզբից խնդիր էր դրվել կազմակերպել հեռավար ուսուցում և դրանում ընդգրկել հնարավորինս մեծ թվով սովորողների: Կրթության որակի, դրա արդյունավետության հարցերը երկրորդ պլանում էին, քանզի ամեն ինչ հընթացս էր կազմակերպվում:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ուսուցիչների մեծ մասը, անկախ տարիքից, հնարավորություններից և այլ հանգամանքներից, կարողացավ կարճ ժամանակում տիրապետել հեռավար ուսուցման գործիքակազմին, համակարգչային գրագիտությանը և պատվով իրականացրեց առցանց պարապմունքները:

Այդպիսի իրավիճակներում կրթության կազմակերպման համար մենք անհրաժեշտաբար պետք է օգտվենք «վիրտուալ դասարան» և «լսարան» եզրույթներից, որը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում ու որի պայմաններում ևս կարելի է ուսումնական պարապմունքներ կազմակերպել՝ կազմված ու հաստատված դասացուցակով, ուսումնական ծրագրերով և մասնագետ ուսուցիչների օգնությամբ:

Եթե տվյալ առարկայագետ ուսուցիչն ունի ձևավորված ուսումնամեթոդական աշխատանքների թվայնացված պորտֆել-շտեմարան, ապա նա կարող է հնարավորինս արագ մշակել, տեղայնացնել համապատասխան կրթական տեխնոլոգիա և մեթոդաբանություն, աստճանաբար հարստացնելով այն՝ օգտագործել վիրտուալ դասապրոցեսում:

Կրթության կազմակերպումը արտակարգ իրավիճակում, մեր ժամանակներում, ինչպես արդեն նշվեց, հնարարավոր է ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների շնորհիվ: Սակայն այդ գործընթացը, առանց մանկավարժական, գիտամեթոդական ուղեկցման, կկրի ձևական բնույթ ու ոչ մի արդյունավետություն չի ապահովի:

Պետք է նշել նաև արտակարգ իրավիճակի և դրության պայմաններում սովորողների ընտանիքներում համապատասխան կահավորմամբ ուսումնական աշխատատեղերի առկայության, դրանք համապատասխան տեխնիկատեխնոլոգիական պիտույքներով համալրման, էներգիայով ապահովման մասին, որոնցից ցանկացածը տվյալ ծանրաբեռնված ու լարված պահին կարող է կամ վթարվել, կամ էլ անհրաժեշտ կապի արագություն չապահովել: Նման դեպքերում անիմաստ է խոսել բոլոր սովորողների՝ վիրտուալ հեռավար դասապրոցեսում ընդգրկման մասին:

Արտակարգ իրավիճակներում առաջնային խնդիրը, անկասկած, բնակչության ու այդ թվում ամենաառաջինը՝ երեխաների առողջության պահպանման խնդիրն է: Բոլոր քայլերը նման իրավիճակներում պետք է միտված լինեն սովորողների, ու վիրտուալ կրթության գործընթացում ներգրավված մարդկանց առողջության պահպանմանն ու նրանց հոգեբանական հարմարեցմանը:

Թերևս, արդեն կարելի է խոսել արտակարգ իրավիճակներում կրթության զանգվածային կազմակերպման՝ որպես իրականացվող գործընթացի մասին, քանզի մոլորակը փաստացի արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է նման իրավիճակում: Հավանաբար, մարդկությանը հայտնի պատմական ոչ մի շրջանում հանկարծահաս կերպով մոլորակը այնքան «փակ» չի եղել, որքան այս ամիսների ընթացքում (այդ վիճակը դեռ շարունակվում է)։

Հեռավար կրթությունը կրթական ծրագրի (ծրագրերի) իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, և հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող են կիրառվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ու որոշակի ժամկետում: Հեռավար կրթության հիմքը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաև նման տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:

Վերջին ամիսներին համավարակի ժամանակաշրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս շրջանի ավարտից հետո մոլորակի վրա համակարգային փոփոխություններ են լինելու ինչպես մարդու, այնպես էլ պետության կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ կրթության համակարգում:

Առկա է կարծիք, որ համավարակը նոր հնարավորություններ կարող է բերել տարբեր ոլորտներում, նաև կրթության ոլորտում: Մասնավորապես, խոսվում, շոշափվում է կրթության համակարգի կատարելագործման, դրա մատչելիության ու տեխնիկական հագեցվածության բարձրացման մասին:

Հեռավար կրթության մոդելով աշխատում էր նաև ՀՀ և ԼՂՀ կրթության համակարգը: Նկատենք, որ սկզբնական շրջանում այդ գործընթացը կազմակերպելու իրավական, նորմատիվ հիմքերը հիմնականում բացակայում էին:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականի հուլիսի 1-ին արձակեց «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի մասին» հրամանը: Այդտեղ, մասնավորապես, ասվում է, որ հեռավար ուսուցումը կազմակերպվում է ըստ դասարանների՝ հանրակրթական ծրագրերին և ուսումնական պլաններին համապատասխան: Նշվում է նաև, որ հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակների 70 տոկոսը աշակերտների ոչ պակաս, քան 90 տոկոսը յուրացնում է ՏՀՏ միջոցներով:

Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունները իրականացնում են առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպչական կողմից, անկասկած, կարևորվում է հեռավար ձևով իրականացվող կրթության բովանդակային մասը: Միանգամից նշենք, որ անհրաժեշտ ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ նյութերը տեղադրվում են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am, որը բոլոր կրթական հաստատությունների համար հասանելի է:

Այժմ բավականին հրատապ է խնդիրը, թե նոր ուսումնական տարին ինչպես է սկսվելու՝ ավանդական ձևո՞վ, թե՞ կրկին հեռավար ուսուցմամբ: Այս խնդիրը բազմաշերտ է, դրա լուծման այս կամ այն տարբերակը պետք է հիմնված լինի նախ՝ տվյալ տարածքում համաճարակային-հիգիենիկ վիճակի խորը գիտական վերլուծության և առողջապահական պետական մարմինների կողմից տրված երաշխավորությունների, ինչպես նաև այս ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքների վրա:

Անկասկած, համավարակի ողջ ընթացքում հատկապես տուժել են դպրոցների տարրական դասարանները, հատկապես առաջին դասարանցիները: Այժմ շատ է խոսվում հենց կրթության այդ հատվածի ուսումնական դպրոցական պարապմունքների վերսկսման մասին:

Գոյություն ունեն խիստ իրարամերժ մասնագիտական կարծիքներ այդ տարիքային խմբի երեխաների՝ Քովիդ-19-ով հիվանդանալու և ուրիշներին վարակելու հավանականության վերաբերյալ։

Ամեն դեպքում, այժմվանից պետք է մտածել նաև հեռավար ձևով այդ երեխաների կրթության կազմակերպման հարմար տարբերակի մշակման մասին: Բացառված չէ այն տարբերակը, համաձայն որի այս ընթացքում այդ երեխաների ծնողներից մեկը (ընտանիքի չափահաս անդամ) հեռավար ուսուցման կազմակերպմաmբ վերապատրաստվի: Այդկերպ տվյալ անձը երեխայի հետ հատուկ աշխատանք տանելու համար նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ ձեռք կբերի, և պետությունը հեռավար ձևով այդ աշխատանքները կարող է իրականացնել:

Այսինքն, ծնողական հանրության ներկայացուցիչներին վերապատրաստել, որպեսզի նրանք, հեռավար ուսուցմանը զուգահեռ, ընտանիքներում կարողանան իրականացնել դասվարի գործառույթների մի մասը՝ հատկապես առաջին դասարանցիների հետ:

Այս ամիսների ընթացքում կազմակերպված հեռավար կրթությունը անհրաժեշտաբար կենթարկվի մասնագիտական՝ մանկավարժական, հոգեբանական համակողմանի վերլուծության: Այնուհանդերձ, այս ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկման արդյունքներով կարելի է կատարել որոշակի հետևություններ:

Մասնավորապես՝

․ Հեռավար կրթության իրականացման պայմաններում, հատկապես սկսած ապրիլի վերջից, սովորողների մի մասի մոտ առաջանում էր դեպրեսիա, կրթության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, առաջադիմության անկում և այլն

․ Տևական ժամանակ համակարգչով աշխատանքը ոչ միայն վնասում է սովորողների առողջությունը՝ մասնավորապես տեսողությանը, այլև առաջացնում է հոգեբանական վիճակներ, որոնք լուրջ մասնագիտական հետազոտության կարիք ունեն։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում համավարակի պատճառով 45-60 միլիոն երեխա կարող է հայտնվել չքավորության մեջ: Այդպիսի դիտարկում անհրաժեշտաբար պետք է իրականացվի ՀՀ-ու և ԼՂՀ-ում:

․ Մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ սովորողների մի ստվար հատված (մոտ 20 տոկոսy) կամ չունի հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ ՏՀՏ միջոցներ ու համացանց, կամ էլ մեկից ավելի սովորող ունեցող ընտանիքներում բոլոր սովորողների համար հասանելի չեն եղած փոքրաթիվ սարքերը:

. Հեռավար ուսուցման կազմակերպման վիրտուալ պայմաններում բացակայում են անմիջական և ուսումնաճանաչողական գործունեության համար խիստ անհրաժեշտ փոխադարձ շփումները, ինչպես նաև կրթության համար անհրաժեշտ իրական ուսուցողական միջավայրը, որը կրթության կազմակերպման դաս-դասարանային իրողության երկարատև պատմության ընթացքում անընդհատ զարգացել ու կատարելագործվել է:

. Ընդհանրապես, հեռավար ուսուցման հարկադրված կազմակերպման այս միջակայքում և’ սովորողները, և’ ուսուցիչները, և’ ծնողական հանրությունն ու հասարակությունը համոզվեցին, որ ոչ մի այլընտրանք ուսուցման կազմակերպման ավանդական դաս-դասարանային համակարգին լինել դեռևս չի կարող:

. Հեռավար ուսուցման այս շրջանում բավականին բարձրացավ ինչպես ուսուցիչների՝ վիրտուալ դասապրոցեսում ժամանակակից ՏՀՏ միջոցներ օգտագործելու մշակույթը, այնպես էլ աճեց սովորողների համակարգչային ու համացանցային գրագիտության մակարդակը:

. Այս ժամանակահատվածը ցույց տվեց նաև մանկավարժական հանրության, կրթության կազմակերպման պետական մարմինների` բովանդակային առումով անպատրաստ լինելը տևական արտակարգ իրավիճակին ու այդ պայմաններում կրթություն կազմակերպելուն:

. Հաշվի առնելով քաղաքակրթական զարգացումների պատմական ընթացքը, մարդու հախուռն արտադրական գործունեության հետևանքով շրջակա բնական միջավայրին հասցված ծանր վնասները, ինչպես նաև բնական մի շարք երևույթների` գիտության համար դեռևս անհայտ ու մարդու համար դեռևս անկանխատեսելի լինելը, կարող ենք փաստել, որ արտակարգ իրավիճակները ժամանակակից մարդու և քաղաքակրթության կյանքից չի կարելի բացառել, և այդ պատճառով հնարավոր բոլոր ուղղություններով դիմագրավելու հնարավորությունները մարդը անհրաժեշտաբար պետք է որոնի:

․ Արտակարգ դրության պայմաններում կրթության կազմակերպման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է զարգացնել նոր ու պահանջված՝ «մանկավարժությունն արտակարգ դրության պայմաններում» ուղղությունն ու այդ գիտական հենքի վրա, սահմանված մոտեցումներով, կանոններով նման իրավիճակներում կազմակերպել սովորողների կրթությունը:

Անկասկած, քաղաքակրթությունը հաղթահարելու է այս լուրջ մարտահրավերը: Շուտով կլինեն համապատասխան պատվաստանյութ և դեղամիջոցներ, և հասարակությունը կրկին կհայտնվի առօրյա աշխատանքային վիճակում:

Հնարավոր է, որ հետայսու առօրյա կրթական կյանքի անբաժանելի մաս դառնա նաև հեռավար կրթությունը, որի հիմքերի գիտական զարգացման, անհրաժեշտ մոտեցումների և մշակումների իրականացման ու կիրարկման համար այս ժամանակահատվածում ստեղծվեցին լուրջ նախադրյալներ»:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն Այսօր, 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Այսօր, 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան Այսօր, 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Այսօր, 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը Այսօր, 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները Այսօր, 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)