28/10/2021 11:31
Փաշինյանը մեկնաբանեց հայտնի լուսանկարը և նշեց մահերի պատասխանատուներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահարկումներին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:
«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, սեղանի շուրջ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս էժան շահարկումներին չպետք է տրվել:
«Այո, պետք է հստակ ասենք՝ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն», - ասաց վարչապետը: